Նոյեմբերի 28-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ից 21.30-ն ընկած ժամանակահատվածում, Հասրաթյան փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել են պլանշետ եւ լիցքավորման սարք:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20․20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նազարբեկյան թաղամասից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաեւ, որ բերման ենթարկվածը նոյեմբերի 15-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։

Խափանման միջոցը՝ կալանք:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: