Արեմտյան լրատվամիջոցները նախորդ շաբաթ ակտիվորեն քննարկում էին Իտալիայի վարչապետ Սիլիվո Բեռլուսկոնիի «հարեմում» հայտնաբերված ռուս ֆոտոմոդել եւ դերասանուհի Ռաիսա Սկորկինային:

«Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է աղջկա հետ, եւ նա երդվել է թե սեռական հարաբերություն չի ունեցել Բեռլուսկոնիի հետ, ուղղակի նա իրեն օգնել է որպես ընկեր: «Նա շատ ուրախ մարդ է: Դուք մի մտածեք, թե նա ինձ միայն գումարով է օգնում նա ինձ օգնում է ամեն ինչում»,- ասել է Ռաիսան եւ հավելել. «Դա բազմամյա ընկերություն է, այլ ոչ թե մարմնավաճառություն: Դա ընկերություն է տղամարդու եւ կնոջ միջեւ»:

Ռաիսան հայտնել է, թե ծանոթացել է Բեռլուսկոնիի հետ 2004թ.: