Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ քնելուց առաջ վերլուծում է ամեն ապրած օրը: «Շատ բաների համար ես ափսոսում եմ ամեն գիշեր: Քնելուց առաջ ես մտածում եմ անցած օրվա մասին եւ մտածում, թե ինչ եմ արել: Դա իմ կյանքի կանոնն է: Միշտ մտածում եմ` միգուցե կարող էի ավելին անել կամ անել այլ կերպ»,- հայտարարել է Վրաստանի նախագահը CNBC-ին տված հարցազրույցում:

Նախագահի խոսքով, եթե մարդ չի մտածում անցած օրվա մասին, նա աճի պոտենցիալ չունի:

Ամենավատն այն է, որ դիմում ես ինքնաբավարարման եւ մտածում, թե «ինչ հզոր» ես դու, նայու հայելուն եւ ասում «ինչ լավ գլուխ հանեցի ես այդ գործից»: Եթե այդպես է, ավելի լավ է հաջորդ օրը չզարթնել»,- ասել է Սահակաշվիլին: