Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ապրիլի 7-ին, ժամը 22.30-ին, հաղորդում է ստացվել, որ գիշերը Ագարակաձոր գյուղի մի տնից էլեկտրական սղոց, տարբեր տեսակի գործիքներ ու դետալներ են գողացել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 50-ամյա Ջիվան  Հ.-ն:

Գողոնը մասամբ առգրավված է, կատարվում է նախաքննություն: