ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական եզրակացության համաձայն, Վրաստանի տարածքով ամեն տարի մոտավորապես 8 միլիոն տոննա թմրանյութ է տեղափոխվում: Այս մասին այսօր` ապրիլի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը: Նրա խոսքով, պաշտոնյանները պաշտոնապես խուսափում են այս հարցի քննարկումից:

«Վրաստանի ԱԳ նախարարը, «Թավիսուփլեբա» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նրան չի հետաքրքրում ԱՄՆ Պետդեպարտամենտի եզրակացությունը»,-նշել է կուսակցության առաջնորդը:

Նինո Բուրջանաձեի խոսքով, պետությունում, որտեղ «իբր» ոստիկանությունը հաջող է աշխատում, բազմաթիվ հանցագործությունների չեն բացահայտվում:

«Այս ամենը ձեռնտու է Վրաստանի ղեկավարությանը, քանի որ նրանք թմրանյութերից ստացված փողերով բազմաթիվ սեւ գործեր են անում»,- ամփոփել է նա: