Ամերիաբանկն ուրախությամբ տեղեկացնում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի ժամկետի երկարաձգման մասին: Արշավի շրջանակում  այն հաճախորդներն, ովքեր մինչեւ դեկտեմբերի 10-ը  ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում եւ կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն:

Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչեւ դեկտեմբերի 16-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, եւ ս.թ. դեկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով եւ/կամ էլ. փոստով:

Հիշեցնենք, որ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ.