Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԿԳՍՄ նախարարության մոտ գերատեսչության ղեկավարի հրաժարականը պահանջող ուսանողների հանդեպ ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել։
Նա մասնավորապես գրել է.
«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին: Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել»:




























