Շրջիկ վաճառակետերի սեփականատերերը դեմ են իրենց գործունեության սահմանափակումներին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 4-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նրա կարծիքով՝ ներկայացված օրենսդրական փաթեթը «լուրջ չէ»։
«Դուք պարզապես կտանջեք մարդկանց»,- ասաց Բագրատյանը։ Նշենք, որ ներկայացված օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանափակել շրջիկ վաճառակետերի գործունեությունը։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե ինչ ապրանքներ նրանք իրավունք ունեն իրացնելու, որտեղ, ինչ ծառայություններ կարող են մատուցել այդ շրջիկ կետերն օգտագործելիս, եւ որ ժամերին։ Օրինագծերի այս փաթեթով առաջարկվում է այդ բոլոր լիազորությունները հանձնել Երեւանի ավագանուն, որը, օրենքում փոփոխությունների շնորհիվ, կկարողանա որոշել մայրաքաղաքում այն տեղերը, որտեղ թույլ կտան իրականացնել շրջիկ առեւտուր կամ մատուցել այդ ժամի համար համապատասխան որոշակի ծառայություններ։ Դրա համար պետք է սահմանվի նաեւ տեղի հարկ 50 հազար դրամի չափով։ Բացի այդ, շրջիկ վաճառակետերի տերերը կկարողանան իրենց գործունեությունն իրականացնել Երեւանի վարչական շրջանի տարածքում մեկ օրվա ընթացքում, ինչից հետո տեղափոխվել այլ շրջան։



























