Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Երեւանյան խճուղում այսօր՝ ապրիլի 10-ին ժամը 20:20-ի սահմաններում միմյանց են բախվել «Օպել» մակնիշի 22 ՕԼ 564 հ եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 06 ՏՏ 729 համարանիշների ավտոմեքենաները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով «Օպելի» ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:
«Օպելը» վարել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ -2106»-ը ՝ Էդիկ Ղազարյանը:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի քննչական խումբը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Աշտարակի ոստիկանության տոգանային հրապարակ:





























