Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն իր պաշտոնանկությունից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ` իրեն համարելով եգիպտական ԶԼՄ-ների զրպարտության զոհ:
Al-Arabia հեռուստաընկերության հեռարձակած` նախապես ձայնագրված հայտարարությունում Մուբարաքն ասել է, թե իր ընտանիքի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, եւ ինքն իրավունք ունի պաշտպանելու իր համբավը: Նա նաեւ հայտարարել է, թե չունի կապիտալ կամ անշարժ գույք արտերկրում:
«Ես լիազորություններս չեմ գերազանցել` հարստանալու նպատակով եւ պատրաստ եմ համագործակցել ցանկացած հետաքննության հետ, որպեսզի դա ապացուցեմ», -ասել է Մուբարաքը:
Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը պաշտոնաթող եղավ փետրվարի 11-ին` երկրում ժողովրդական հուզումների ֆոնին:





























