Ֆրանսիայի եւ ՄԱԿ-ի ռազմական ուղղաթիռները ապրիլի 10-ին հրթիռակոծել են Կոդ դ` Իվուարի նախագահ Լորան Գբարգոյի նստավայրը: Սա պատասխանն է եղել այդ երկրում ՄԱԿ-ի գրասենյակի գնդակոծման, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց եւ օտարերկրյա պետությունների դիվանագետների նկատմամբ շարունակվող հարձակումների:
Ըստ ականատեսների` երեք ուղղաթիռ մի քանի հրթիռ է բաց թողել Աբիջանում գտնվող նախագահական նստավայրի եւ ռազմաբազաների ուղղությամբ, հաղորդում է Utro.ru-ն:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Համադուն Տուրեն ավելի ուշ լրագրողներին ասել է, թե օդային հարձակման նպատակը ծանր ռազմատեխնիկայի ոչնչացումն է, որն օգտագործվել էր Աբիջանում ՄԱԿ-ի գրասենյակը գրոհելու ժամանակ:
Հիշեցենք, որ նախագահական ընտրություններում պարտված Լորան Գբարգոն չի ցանկանում պաշտոնը զիջել ընտրված նախագահ Ալասան Ուատարեին:





























