Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 8-ին ժամը 13:10-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտ այրվում է ավտոբուս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը եվ փրկարական ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել`13.53-ին: Այրվել է «ԿՎԶ» մակնիշի 15 ԼԼ 522 պետհամարանիշի ավտոբուսը (վարորդ՝Ա.Գրիգորյան):

Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Աշտարակ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ 40-ամյա Ա.Գրիգորյանը , ուղեւորներ 21-ամյա Տ.Դավթյանը, 23-ամյա Ն.Ավետիսյանը, որոնք ստացել են 1-ին բուժօգնություն եւ դուրս գրվել, իսկ 26-ամյա Լ.Դավթյանը  տեղափոխվել է Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

 Լ.Դավթյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: