Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում (Երեւանի ճանապարհային ոստիկանություն) Հայաստանի ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը ներկայացրել է մայոր Արսեն Մարդոյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արսեն Մարդոյանը օրերս Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով նշանակվել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի պետ:

Այս պահին գումարտակի հրամանատարի ներկայացմանը ներկա են ճանապարհային ոստիկանության ճանապարհային-պարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը, 1-ին գումարտակի դասակի բոլոր հրամանատարներն ու նրանց տեղակալները:

Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ էր ուղարկվել 1-ին սպայական գումարտակի պետ, մայոր Արսեն Արշակյանը:

   Արսեն Մարդոյան

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի