«Ֆրանսե» ռադիոկայանի վրացի լրագրող Գեորգի Պոպխաձեի տվյալներով, վրացական ընդդիմության առաջնորդները հավաքվել են Փարիզում:
Նրանց թվում են Իրակլի Օկրուաշվիլին, Գոգա Խաինդրավան, Էրոսի Կիցմարաշվիլին, Լեւան եւ Գիա Գաչեչիլաձեները:
Նշենք, որ Իրակլի Օկրուաշվիլին պաշտպանության նախկին նախարարն է (2004-2006), զբաղեցրել է նաեւ ներքին գործերի նախարարի, տնտեսական զարգացման նախարարի, գլխավոր դատախազի պաշտոնները: 2008թ. մարտին հեռակա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման` շորթման համար, իսկ ապրիլին քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում:
Նա հայտարարել էր, թե նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան 2005թ. սպանվել է, այլ ոչ թե թունավորվել շմոլ գազից, եւ Սահակաշվիլիին ու նրա շրջապատին մեղադրել է կոռուպցիայի մեջ:





























