Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքում կայանալու են սգո արարողություններ` ավիավթարի տարելիցի կապակցությամբ, որի արդյունքում զոհվել էին Լեհաստանի նախագահն ու երկրի բազմաթիվ բարձրաստիճան անձինք:
Ապրիլի 11-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Պետության ղեկավարները հարգանքի տուրք կմատուցեն ողբերգության զոհերին, միասին կայցելեն Կատին եւ ծաղկեպսակներ կդնեն հուշահամալիրին:
Նախագահական ՏՈՒ-154-ը կործանվել էր Սմոլենսկում` մեկ տարի առաջ: Զոհվել էին 96 մարդ, այդ թվում` նախագահ Լեհ Կաչինսկին եւ նրա կինը:





























