Ուկրաինայի գլխավոր դատախազությունն արգելել է նախկին նախագահ Լեոնիդ Կուչմային մեկնել Մոսկվա եւ մասնակցել Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակի միջոցառումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Ինձ միանգամից ծանուցագիր տվեցին, որ ինձ վաղը կանչում են դատախազություն, ուստի ես Մոսկվա մեկնելու իրավունք չունեմ»,- ասել է Կուչման:
Կուչմայից ստորագրություն է վերցվել քաղաքից չբացակայելու մասին: Նրան կասկածում են, թե ՆԳ նախկին նախարար Յուրի Կրավչենկոյին հրաման է տվել վերացնել լրագրող Գեորգի Գոնգաձեին:





























