2010 թվականին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը վաստակել է 5 մլն 42 հազար 257 ռուբլի: Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների եւ ունեցվածքի մասին տեղեկատվությունը տեղադրված է Ռուսաստանի կառավարության կայքում:

Նշենք, որ վարչապետի հայտարարագրած եկամուտներն ավելի բարձր են եղել, քան Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւինը: Երկրի նախագահը 2010թ վաստակել է 3 մլն ռուբլի: