Վրաստանում Հայաստանի նոր դեսպան Հովհաննես Մանուկյանը ապրիլի 11-ին հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեին, հաղորդում է GHN-ը:

Հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության գերակա ուղղությունները:

Նինո Կալանդաձեն շնորհավորել է հայ դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, եւ նրան հաջողություններ մաղթել:

Նշենք, որ 2005-2008 թվականներին հովհաննես Մանուկյանը զբաղեցրել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: