Հայաստանի գրեթե ողջ տարածքում ապրիլի 11-ին անձրեւի կամ ձյան տեսքով տեղումներ են գրանցվել, սակայն բոլոր մայրուղիները բաց են ավտոմեքենաների երթեւեկության համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարությունում:

Այսօր անձրեւ է տեղացել Սպիտակում, Ստեփանավանում եւ Ալավերդիում, Ճամբարակում, Բերդում, Նոյեմբերյանում եւ Դիլիջանում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Հրազդանում, Սեւանում, Գավառում, Մարտունիում Եղեգնաձորում եւ Վայքում, Կապանում:

Ձյուն է տեղացել Տաշիրում, Վանաձորում, Ամասիայում եւ Գյումրիում, Ջերմուկում, Գորիսում, Սելիմի լեռնանցքում, նաեւ Ճամբարակ-Բերդ եւ Քաջարան-Մեղրի լեռնանցքներում:

Մայրաքաղաք Երեւանում այս պահին արեւոտ եղանակ է: