Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի հրավերով մարտի 23-27-ին  Թբիլիսիիում է եղել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների եւ ուսուցիչների խումբը` կրթամշակությաին ծրագրով:

Ի պատասխան, կրթահամալիրի հրավերով, Թբիլիսիի սովորողների եւ ուսուցիչների պատվիրակությունը, այդ թվում` դպրոցի պարի խումբը, ապրիլի 13-14-ին կհյուրընկալվի կրթահամալիրում: Այս այցելությունը կկայանա Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նշվող, «Վրացերենի օր» տոնակատարության շրջանակում:

Նշենք, որ Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի եւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համագործակցությունն սկսվել է 2009 թվականից: