Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնում ապրիլի 12-ին տեղի կունենա «Կոտայքի մարզի ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը» թեմայով սեմինար/հանդիպում:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Ավտովարորդների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարզերում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի կողմից:

Սեմինար/հանդիպումը նպատակ ունի ծանոթացնել վարորդներին վարորդ-ճանապարհային ոստիկանություն իրավահարաբերություններում վարչական վարույթների եւ դատական մարմիններում դատաքննության առանձնահատկություններին, որի ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավար Ն. Եղիազարյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ հասարակական կազմակերպություններից: