Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է մասնավոր այցով Երեւանում գտնվող Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Օլեգ Սորոկինի հետ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարեպետյանն ընդգծել է ,որ քաղաքապետարանը նպատակ ունի  փոխշահավետ համագործակցություն ծավալել գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտների մասնավոր կառավարման  արդյունքում ոչ միայն կշահեն կոնկրետ ուղղությունները, այլ նաեւ  բյուջեից  խնայված զգալի միջոցները   կուղղվեն սոցիալական, բնապահպանական, կրթական եւ այլ ոլորտներ»,-  նշել է Կարեն Կարապետյանը եւ հավելել, որ քաղաքապետարանը բաց է ցանկացած համագործակցության, որն ուղղված է մայրաքաղաքի զարգացմանը:

Օլեգ Սորոկինը Կարեն Կարապետյանին է ներկայացրել քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում վերջին տարիների իրենց փորձը: Խոսելով շուրջ 35 հազարանոց հայկական համայնքի մասին, Օլեգ Սորոկինը նշել է, որ այն  ակտիվ ներգրավված է քաղաքի տնտեսական եւ մշակութային կյանքում : Ներկայում համայնքի հնարավորություններվ  հայկական եկեղեցի է կառուցվում:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ կոմունալ տնտեսության, առողջապահության, տրանսպորտի եւ կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Երեւանի եւ Նիժնի Նովգորոդի քաղաքապետերը քննարկել են նաեւ  հնարավոր համագործակցության հեռանկարները: