Սեպտեմբերի 29-ին Նյու-Յորքում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ էլ ՄԱԿ-ի օրակարգային հարցերին եւ կազմակերպության բարեփոխման խնդիրներին, Հազարամյակի նպատակների իրականացման ընթացքին, 2010թ. ՄԱԿ-ի անդամ երկրների գագաթնաժողովի կազմակերպմանը, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ համագործակցությանը:

Պան Կի Մունի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը: