ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կողմից 2012 թվականի բյուջեի նախագծի ընդունման հետ կապված ապրիլի 11-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել, ապա կալանավորվել է Վաշինգթոնի քաղաքապետ Վինսենթ Գրեյը: Բողոքի ակցիայի պատճառը եղել է այն, որ Կոնգրեսի ստորին պալատը փոխզիջման է գնացել երկրի նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ինչպես հաղորդում է The Washington Post թերթը, նրա հետ միասին կալանավորվել է նաեւ Կոլումբիայի քաղաքային խորհրդի 5 անդամ, այդ թվում նախագահ Կվամե Բրաունը:
Բողոքի ակցիային մասնակցել են բարձրաստիճան դեմքեր, որի ժամանակ շուրջ 200 պաշտոնյաներ եւ հասարակական ակտիվիստներ փակել են ԱՄՆ Սենատի շենքին հարակից փողոցը: Նրանք բողոքում էին Կոնգրեսի ստորին պալատի` նախագահ Բարաք Օբամայի ղեկավարության հետ փոխզիջման գնալու որոշման դեմ:
Ոստիկանները թույլ են տվել ցուցարարներին նստել փողոցում մոտ 30 րոպե, իսկ հետո սկսել են նրանց կալանավորել: Վինսենթ Գրեյը եւ մյուս պաշտոնյանները նստել էին գետնին մյուս ցուցարարներին հետ միասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի համաձայնությունը` դաշնային բյուջեի ծախսերի կրճատման վերաբերյալ կայացվել է ապրիլի 8-ին: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր մեծամասնություն են կազմում Ներկայացուցիչների պալատում, պահանջում են տնտեսման ավելի կոշտ միջոցներ կիրառել, քան դեմոկրատներն են առաջարկում: Եթե մինչեւ ապրիլի 9-ը համաձայնություն չլիներ, շատ պետական հաստատությունների աշխատանքը կկասեցվեր, քանի որ նրանց բյոջեն հաստատված չէր լինի:
Կոնգրեսի վերին պալատը բյուջեի նախագիծը կքննարկի ապիլի 14-ին:





























