«Այս տարի Զատիկը ապրիլի 24-ին է: Ավանդական հայկական սեղան գցելու գործում մեծ տեղ ունի հավկիթը: Սակայն, ըստ որոշ հաշվարկների, այս տարի ձվի դեֆիցիտ է սպասվում: Այն կանխելու համար իշխանությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել: Մասնավորապես` ձվի ներկրում են կազմակերպել Ուկրաինայից եւ արգելել են ձվի արտահանումը Հայսատանից:

Պարզվում է` պարսկական շուկայում կա հայկական ձվի պահանջարկ, եւ մեր գործարարները փորձել են հայկական ձուն արտահանել Իրան, ինչը կանխվել է իշխանությունների կողմից»: