«Անցյալ տարեվերջին լուրեր տարածվեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը վերջապես որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: ՄԱՊ-ի Ալիկը որոշել է գործը սկսել ամենաներքեւից` Արմավիրի մարզի իր ծննդավայր Բամբակաշատ գյուղից:

Գյուղապետարան-կառավարություն-Ազգային ժողով ճանապարհով պատգամավորը մտադրվել է անցկացնել օրինագիծ, որը հնարավորություն կտա Բամբակաշատը վերանվանել նույնանուն հոր կամ որդու պատվին` Մակարավան»,-գրում է «ՉԻ»-ն: Թերթի թղթակիցը կապվել է պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հետ` պարզելու, թե ինչ ընթացքում է Բամբակաշատը Մակարավան վերանվանելու գործը: «Դադարեցրել ենք: Պետք չի: Ամեն մեկը մի ձեւով մեկնաբանեց: Իմ հերը 40 տարի Բամբակաշատի գյուղատնտեսն ա եղել, գյուղի համար ավելի շատ  բան ա արել, քան մենք` չորս ախպերներով: Մեր գյուղում 70 թվից բամբակ չեն մշակում, գյուղացիք եկան, առաջարկեցին»,-հայտնել է Պետրոսյանը` հավելելով, թե առայժմ անհայտ է Բամբակաշատը Մակարավան վերանվանելու նախաձեռնության ճակատագիրը: