Air Astana ավիաընկերությունը (Ղազախստան) թռիչքներ է սկսում Վրաստանի ուղղությամբ: Այդ մասին հայտնել է ընկերության փոխնախագահ Բելի Տերմիշեւը:

«2011-ին մենք սկսում ենք նոր չվերթներ իրականացնել: Դրանք իրականացվելու են Ալմա-Աթայից Թբիլիսի: Իսկ Հայաստանի մայրաքաղաքի ողղությամբ չվերթներն այս փուլում գտնվում են վերսկսման ընթացքում»,- նկատել է Տերմիշեւը, հաղորդում է «Բիզնես Գրուզիա» կայքը:

Նրա խոսքով, 2008-ին ավիաընկերությունը նոր ռազմավարություն է մշակել, որը ենթադրում է թռիչքների իրականացում Կենտրոնական Ասիայի եւ ԱՊՀ երկրների ուղղությամբ: