Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պողպատավան թաղամասի Հ.Պողոսյան փողոցի 1-ին շարքի թիվ 5 տունը ապրիլի 11-ին ինքնափլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում ինքնափլուզվել է 1946թ. կառուցված, ոչ բնակելի մեկ հարկանի տան դիմային հատվածի պատը 8 մետր երկարությամբ եւ փայտյա ծածկն ամբողջությամբ` 48 քմ. մակերեսով: Փլուզման հետեւանքով վնասվել են գազատար խողովակները, որոնք «1-04» ծառայության աշխատակիցների կողմից ապամոնտաժվել են:





























