Քաղաքացի Ա.Ղարիբյանից ապրիլի 11-ին ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրայից մի քաղաքացի պատրաստվում է ինքնասպանության փորձ կատարել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ Փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:
Դեպքի վայր հասնելուն պես, պարամեդիկ-փրկարարների եւ քաղաքացի Ա.Ղարիբյանի կողմից կանխվել է քաղաքացու ինքնասպանությունը, որը եղել է անսթափ վիճակում:
Դեպքի վայր ժամանած Դավիթաշենի ոստիկանության բաժնի աշխատակցի կողմից տվյալ քաղաքացին` Երեւան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի 31 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ 39-ամյա Դմիտրի Յացինան ուղեկցվել է Մաշտոցի ոստիկանության բաժին:





























