Շվեդիան մի ընտանիքի է արտաքսել Ուզբեկստան, երբ իշխանությունները մերժել են ապաստան տրամադրելու նրանց միջնորդությունը: Սակայն ուզբեկական իշխանությունների տվյալներով, նրանք ուզբեկներ չեն:
«Ուզբեկական իշխանությունները մանրամասն հետաքննություն են անցկացրել եւ պարզել, որ ընտանիքն Ուզբեկստանից չէ»,- նշել է շվեդական ոստիկանության ներկայացուցիչը: Ընտանիքը պետք է կրկին միջնորդություն ներկայացնի ապաստան տրամադրելու եւ նոր հետաքննության համար:
Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, թե ընտանիքի փաստաթղթերը կեղծ են եղել, իսկ նախկին բնակության վայրը` սխալ: Շվեդիայի իշխանությունները չեն բացառել, որ ընտանիքը կարող է լինել Թուրքիայից, Վրաստանից կամ Ադրբեջանից:





























