Հայաստանում ապրիլի 11-12-ին արձանագրվել է սպանության փորձի, ավազակային հարձակման եւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 8 դեպքից՝ 7-ը:

Բացահայտվել է նաեւ խուլիգանության 1 եւ գողության  2 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ գողության 1 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհա-տրանսպորտային 6 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: