Հազվագյուտ մետաղ պալադիումի գինը ռեկորդ է սահմանել՝ առաջին անգամ անցնելով ունցիայի դիմաց 2 հազար դոլարից, որի պատճառը կայուն գլոբալ դեֆիցիտն է, հայտնում է Bloomberg-ը:
Այս տարի մետաղի գինը բարձրացել է 59 տոկոսով, ինչը պալադիում արտադրողների համար հրաշալի նորություն է, որն օգտագործվում է գերազանցապես ավտոկատալիզատորներում:
Բարձրացել են նաեւ արտադրողների բաժնետոմսերի գները. այսպես, օրինակ, «Նորիլսկի նիկել» ընկերության բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 50 տոկոսով: Բայց պալադիումի թանկացումն է՛լ ավելի շրջադարձային եղել հարավաֆրիկյան արտադրողների համար: FTSE/JSE Africa Platinum Mining Index ընկերության ինդեքսը այս տարի եռակի աճել է, ինչը դարձել է մետաղի համար ամենամեծ ռեկորդը, բայց չի անդրադարձել ավտոարտադրողների բաժնետոմսերի վրա, քանի որ պալադիումը կազմում է նրանց ընդհանուր արտադրանքի արժեքի միայն փոքր մասը, պարբերականին ասել է Saxo Bank-ի ղեկարվարներից մեկը՝ Օլե Հանսենը:




























