Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 01:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում ծուխ է  նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 14 հասցեում՝ «Ջեյ Քեյ էլեկտրիկ» ՍՊԸ-ի տարածքում գտնվող երկաթյա տնակում, որտեղ պահվում են արեւային պանելների դետալներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:57-ին, մարվել՝ 03:13-ին:

Տնակում (մոտ 18 քմ) ամբողջությամբ այրվել են արեւային պանելների դետալները եւ կից տնակի երեսպատումը (մոտ 0.5 քմ)՝ մասամբ: