Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ապրիլի 11-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ոտնաթաթի բեկորային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ մարզիչ, 32-ամյա Մ. Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 20.30-ի սահմաններում, նշված մարզադպրոցում իր աշխատասենյակի պատուհանից նետված անհայտ առարկայի պայթյունի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:





























