Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ է միացել Արմեն Աշոտյանին եւ շտապել ազդարարել մեր հերթական կործանման լուրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով իր գրառումը վերագրել է՝ «Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ»:

Նա նաեւ ընդգծել է. «Դատեք ինքներդ, թե ով է կործանվել ու երբ.

Գեղամ Մանուկյանը ճիշտ է ասում, քաղաքականությունն անբարոյականություն չէ, պարզապես որոշ անբարոյականներ զբաղվում են քաղաքականությամբ եւ նույնիսկ՝ մեդիապլատֆորմների տիրապետում: Իհարկե, սա արձանագրում եմ ամենայն ցավով։

P. S. Կա՛մ լյուստրացիա կա՛մ էլ որոշ վայվերլուծաբաններ ընդունակ չեն սպասել կուսակցության կառավարման խորհրդի վերջնական որոշմանը։ Նրանք արդեն իսկ գիտեն, թե ինչ է լինելու, իսկ իմացության աղբյուրը սեփական անցած «ճանապարհն» է»: