Շիրակի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:15-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 32-ամյա Լուսինե Ս.-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի 36 PC 626 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի   հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Լուսինե Ս.-ն, նրա ուղեւորներ, Վանաձորի բնակիչ, 30-ամյա Ալբերտ Ս.-ն, Ախթալա քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռուզան Մ.-ն, եւ Գյումրիի բնակիչ, 32-ամյա Կարապետ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Լուսինե եւ ուղեւոր Ալբերտ Ս.-երը քույր ու եղբայր են: