Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 12-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Երեւանից համանախագահներն այցելելու են Ստեփանակերտ, որտեղից էլ արդեն հինգշաբթի օրը, հատելով շփման գիծը մեկնելու են Բաքու:





























