Ադրբեջանցի հինգ ընդդիմադիրներ, ովքեր մասնակցել են ապրիլի 2-ին Բաքվում կայացած հանրահավաքին, դատապարտվել են դատարանի վճռով:
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Եւս 4 մարդու նկատմամբ քրգործ հարուցելու որոշում է կայացվել` «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Արիֆ Հաջիլիի, կուսակցության երիտթեւի նախագահ Թուրալ Աբբասլիի եւ այլոց նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 2-ին Բաքվում բողոքի չարտոնված ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում իրավապահները հարյուրից ավելի մարդ են ձերբակալել:





























