ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքի առեւտրի կենտրոնում հինգշաբթի լույս գիշերը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է առնվազն 4 մարդ, հայտնում է The Atlanta Journal-Constitution պորտալը:

Պորտալի տեղեկություններով՝ բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:

Ոստիկանները հրաձիգին դեռեւս չեն ձերբակալել: