Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն չտվեց ԲՀԿ-ի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը: ԲՀԿ-ն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց  (ընտրվելուց) հետո ոչ թե մեկ ամսվա ընթացքում, այլ մինչեւ լիազորություն¬ների ստանձնման պահը, իսկ պատգամավորների համար՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մինչեւ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը, պարտավոր են ապահովել օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների կատարումը:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ անհամատեղելիության պահանջների կատարումն ինքնին ենթադրում է ժամա¬նակատար գործընթաց, օրինակ՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալը, գույքի գնահատումը, առեւտրային կազմակերպության մասնակից լինելու դեպքում առեւտրային կազմակերպությունից դուրս գալը կամ բաժնեմասն ամբողջությամբ հավատարմա¬գրա-յին կառա¬վար¬ման հանձնելը, ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից հրաժար¬վելը եւ այլն:

Այսպես, օրինակ, եթե պատգամավոր ընտրված անձը հաշվառված է որպես անհատ ձեռնար¬կատեր կամ բաժնետիրական մի քանի ընկերություններում բաժնետոմսի սեփակա¬նա¬տեր է կամ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ապա գործնականում հնարավոր է, որ պատ¬գամավորի անհամատեղելիության պահանջն ապահովելը տեւի բավականին երկար ժա¬մանակ (օրինակ՝ հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու ընթացքը, բաժնե¬տոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու համար համապատասխան անձի հետ պայմանագիր կնքելը, բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ հրավիրելը եւ այլն):

Նշված խնդիրը հատկապես ակնառու է այլ պաշտոնների դեպքում, երբ պաշտոնի նշանակումը եւ լիազորությունների ստանձնումը միաժամանակ կամ գրեթե միաժամանակ (մի քանի օր տարբերությամբ) են տեղի ունենում: Օրինակ՝ փաստաբանական ընկերության միակ բաժնետեր եւ տնօրեն հանդիսացող փաստաբանը նշանակվում է նախարար:

Այս դեպքում, օրինակ, փաստա¬բանական գործունեության արտոնագրի գործողության կասեցման համար անհրաժեշտ է համա¬պատասխան ապացույցը, որ փաստաբանը նշանակվել է անհամատեղելի պաշտոնում: Հետեւա¬բար գործնականում հնարավոր չէ առանց նախարար նշանակվելու հրամանի առկայության ձեռնամուխ լինել փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության կասեցմանը:

Միաժամանակ անհնար է անգամ մի քանի օրվա մեջ ապահովել փաստաբանական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնումը, քանի որ փաստաբանական ընկերության բաժնետեր կարող է լինել միայն փաստաբանը:

Հակառակ պարագայում, եթե անհամատեղելիության պահանջը պայմանավորենք ոչ թե պատ¬գամավորի գործունեության իրականացման, այլ մանդատի ստացման հետ, այսինքն՝ նա¬խա¬գծով նախատեսված կարգավորման արդյունքում, ապա գործնականում հնարավոր է իրա¬վի¬ճակ, երբ փաստացի ժամկետների սեղմ լինելու պատճառով անհնար լինի ապահովել անհա¬մա¬տեղելիության պահանջի իրացումը: