Հրազդանի հանքավայրի շահագործման արդյունքում, ջրից կարող է զրկվել ոչ միայն Հրազդանը, այլ նաեւ Երեւանը: Այդ մասին հայտարարություն է տարածել «Էկոլուրը»։

Հիշեցնենք, որ չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան երկաթահանքերը շահագործելու իրավունքը, ու ըստ նախնական տեղեկատվության՝ Հրազդանի հանքը մտադիր է շահագործել բաց եղանակով:

Ըստ «Էկոլուրի»՝ խմելու ջրի աղբյուրները գտնվում են Հրազդանի երկաթահանքից 600-700 մ հեռավորության վրա: «Կամ մենք կզրկվենք խմելու ջրից, կամ այն աղտոտված  կլինի տոքսիկ մետաղներով»,- կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Նշենք, որ չինական ընկերության ներկայացուցիչները Հայաստան այցելության ընթացքում վստահեցրել են, որ երկաթահանքերի շահագործումը կիրականացվի բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան։