Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին:

«Անհայտ անձը Լուբյանկա փողոցում 12 համարի շենքի մոտակայքում հրաձգություն է բացել: Կան տուժածներ: Հանցագործին չեզոքացրել են: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ:

Տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրա դրդապատճառների մասին եւս չի հաղորդվում:

Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել:

Ավելի ուշ ՌԲԿ-ը եւ Mash telegram-ալիքը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում՝ Լուբյանկա շրջանում, հրաձգություն բացած անձի չեզոքացումից հետո կրկին կրակոցներ են լսվել: