Լիբիայի հեռուստատեսությունը հաղորդել է, որ ՆԱՏՕ-ի օդային հարվածների արդյունքում մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Կիկլա բնակավայրում խաղաղ բնակիչներ են զոհվել: Ապրիլի 12-ին այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»`վկայակոչելով Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները մեղադրել էին միջազգային կոալիցիոն ուժերին, որ նրանց գործողությունների արդյունքում իրենց երկրի տարածքում սպանվել է տասնյակ խաղաղ բնակիչներ: ՆԱՏՕ-ն նշել է, որ դեռեւս ստույգ տվյալներ չունի մահացածների վերաբերյալ:
Մարտի 30-ին միջազգային կոալիցիայի ուժերի օդային հարվածների արդյունքում Արեւելյան Լիբիայում սպանվել է 7 քաղաքացի, վիրավորվել` 25-ը:
Զոհերի մասին տեղեկություններ հաղորդվում են նաեւ այլ աղբյուրներից: Մարտի 31-ին Տրիպոլիի առաքելական եկեղեցու փոխանորդ, եպիսկոպոս Ջովանի Ինոչենցո Մարտինելին ասել էր, որ Լիբիայի մայրաքաղաքում միջազգային կոալիցիոն ուժերի կողմից ռմբակոծությունների հետեւանքով սպանվել է առնվազն 40 քաղաքացի:





























