Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին պատվիրել են իշխանական ճամբարի ներկայացուցիչները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ համապատասխան եզրակացության է հանգել` հանգամանալից վերլուծելով իրավիճակն ու մաթեմատիկական հաշվարկներ անելով:

«Տաշիր-2011» մրցանակաբաշխությունից հետո Կարեն Կարապետյանի եւ նրա եղբոր` գործարար Սամվել Կարապետյանի դեմ ելան այն լրատվամիջոցները, որոնց վրա ընդդիմությունը նվազագույն ազդեցություն չունի: Եթե ընդդիմությունը չէր կարող «պատվիրել» Կարապետյանին այդ լրատվամիջոցներով, նշանակում է դա արել են իշխանական ճամբարի ներկայացուցիչները»,- ամփոփել է Խաչատրյանը: Նրա խոսքով, այդ գործողությունները կարող էին թելադրված լինել տարրական մարդկային նախանձով կամ այն հանգամանքով, որ իր արդար աշխատանքի ընթացքում Կարապետյանը նեղացրել է որեւէ մեկին: Միեւնույն ժամանակ պատգամավորը հրաժարվել է կոնկրետ անուններ նշել, սակայն անարդարացի է համարել «Տաշիր-2011»-ից հետո եղբայրների դեմ տարվող քննադատությունը: