Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին պաշտոնական այցով կմեկնի Սլովենիայի Հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Սլովենիայի բարձրագույն ղեկավարության հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում հայ-սլովենական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում եւ հանդիպման արդյունքների ամփոփում` լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: