Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, չնայած քրեական գործի հետաքննության հետեւանքով բնակավայրից չբացակայելու որոշմանը, այսօր ժամանել է Մոսկվա:
Կուչման հրավիրված է մասնակցելու մարդու՝ առաջին անգամ տիեզերք թռչելու 50-ամյակին նվիրված տոնակատարություններին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ապրիլի 11-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունն Կուչմային հերթական հարցաքննությունն էր նշանակել։
Նրան կասկածում են իշխանության չարաշահման եւ գործողությունների մեջ, որոնք 2000 թվականին բերել էին ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը։





























