Մինսկի մետրոյի պայթյունից տուժել է նաեւ մի հայուհի, 70-ամյա Մարգարիտա Սմբատյանը: Ինչպես NEWS.am-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ներկայումս պարզվում է, թե որ երկրի քաղաքացի է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Մինսկի մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացի Սամվել Էրիկի Սահակյանը, ով այժմ Մինսկի 9-րդ հիվանդանոցի օտոլարինգոլոգիայի բաժանմունքում է: Նրա վիճակը նորմալ է, այժմ ճշտվում է տարիքը:
Պայթյունը որոտացել է նախօրեին` ժամը 17:58-ին, մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունն այնքան հզոր է եղել է, որ բետոնե հատակին փոս է գոյացել, մասամբ փլուզվել են առաստաղն ու էսկալատորի պատերը: Պայթյունի պահին դեպքի վայրում մոտ 300 մարդ է եղել:
Բելառուսի գլխավոր դատախազությունը դեպքի որպես ահաբեկչություն է որակել: Պայթուցիկ սարքի հզորությունը կազմել է 5-ից 7 կգ տրոտիլ: Ռումբը գտնվել է երկրորդ վագոնի նստարարներից մեկի տակ, եւ դրա մեջ խոցող տարրեր են եղել: Վերջին տվյալներով, սպանվել է 12 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 134-ի: Մինսկի մետրոյում տեղի ունեցած ողբրեգության կապակցությամբ Մինսկում ապրիլի 13-ը սգո օր է հայտարարվել:





























