Լեհաստանի նախագահին կից Զարգացման գծով Ազգային խորհրդի անդամ, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Վիտոլդ Մոձելեւսկին կտրուկ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ անվանելով նրանց «տխմարներ», հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Dziennik Gazeta Prawna լեհական պարբերականին:

Մոձելեւսկին իր կարծիքն է հայտնել ռուս-լեհական հարաբերությունների մասին գրքի շուրջ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը սպեկուլացնում է Ռուսաստանից թշնամու կերպար ստեղծելու շուրջ, այդ իսկ պատճառով լեհական կողմը հրաժարվում է մասնակցել միջազգային քաղաքականության մեջ:

«Մի քանի օրվա ընթացքում ամերիկացիներին հաջողվել է ծախսել նախորդ հարյուրամյակում մեր երկրում կուտակված «համակրանքի կապիտալը»: Սակայն մենք շատ լավ գիտենք, որ նրանք տխմարներ են»,-Մոձելեւսկին մեկնաբանել է Վարշավայում կայացած Մերձարեւելյան համաժողովը:

Լեհ խորհրդականը նաեւ քննադատել է երկրի ծրագրերը ԱՄՆ-ից սպառազինում ձեռքբերելու շուրջ: