Ամերիկյան Ֆլորիդա նահանգից վեգան զույգին սպանության մեղադրանք է ներկայացվել իրենց 18-ամսական երեխային սովամահ անելու առնչությամբ, հաղորդում է Fox News-ը:
30-ամյա Ռայան Պատրիկն ու 35-ամյա Շեյլա Օ’Լիրը մեղադրվել են առաջին աստիճանի սպանության մեջ:
Կինը զանգահարել էր ոստիկանությունը սեպտեմբերի 27-ին՝ նշելով, որ իր 18-ամսական որդին սառել է եւ չի շնչում: Հայրը փորձել է վերակենդանացնել երեխային: Դեպքի վայր ժամանած բժիշկները գրանցել են երեխայի մահը:
Ըստ ոստիկանության հաշվետվության՝ մեկուկես տարեկան տղան կշռել է 7 կգ, ինչը 7-ամսական երեխայի քաշ է:
Երեխայի մայրը պատմել է ոստիկաններին, որ նրանք ամուսնու հետ երեխային կերակրել են հում մրգերով եւ բանջարեղենով, մասնավորապես, մանգոյով, բանաններով եւ ավոկադոյով:





























