Հինգ մարդ է զոհվել, եւս 13-ը վիրավորվել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել էր Լաս Վեգասի Alpine Motel Apartments եռահարկ մոթելում, հաղորդում է Associated Press-ը:
Ավելի վաղ հրշեջ ծառայությունը հայտնել էր, որ հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մեծամասնությունը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ՝ շենքի պատուհաններից դուրս թռնելու հետեւանքով:
Հրդեհը բռնկվել է մոթելի առաջին հարկում: Դեպքի պատճառները քննվում են:





























